Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նրանք այնքան թույլ են, որ փորձում են մեզ խանգարել». Վազգեն Բադալյան

00:05, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
«Նրանք այնքան թույլ են, որ փորձում են մեզ խանգարել». Վազգեն Բադալյան

Բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիայի անդամներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ խոսելու իրենց հասցեին հնչած մեղադրանքների շուրջ։ Բանախոսները, սակայն, չկարողացան պատասխանել լրագրողների հարցերին, քանի որ մամուլի ասուլիսը խոչընդոտվեց ներկայիս ֆեդերացիայի անդամների կողմից։ MAMUL.am-ի թղթակիցը, ով ներկա էր միջադեպին, տեղում զրուցեց բանախոսներից մեկի՝ Վազգեն Բադալյանի հետ։

«Զարմացած եմ, որ այստեղ անվտանգության աշխատակիցներ չկային։ Նաև ներողություն եմ խնդրում լրագրողներից, որ իրենց աշխատանքը խառնեցին և թույլ չտվեցին խոսենք։ Խոսքի ազատություն ունե՞նք մենք այս հանրապետությունում, թե ոչ։ Մենք ուզում ենք խոսել, իրենք լրիվ սուտ են խոսել, թողեք մենք էլ խոսենք։ Սա իրենց թուլությունն է։ Նրանք այնքան թույլ են, որ փորձում են մեզ խանգարել։ Օրերս նրանք էլ էին ասուլիս տվել և ոչ ոք չէր խանգարել նրանց։ Այս միջադեպը ստեղծեցին, որ չկարողանանք խոսել, իրենք էլ իրենց վատ չզգան իրենց։ Այսօր իրենց կողմը ներկայացնողներից ոչ մեկ անգամ Եվրոպայի մրցանակակիր չէ, չաշխատած մարզիկներ են, ուղղակի աշխատավարձ են ստանում։ Ես այսօր ինչ տղա տեսա, ոչ ոք արդյունք չի արել։ Իմ սաներից միայն մեկի արդյունքն ավելի շատ է, քան իրենցը։ Բացի այդ, ժամանակին ես և Ալեքսանդր Սարգսյանն ենք Արթուր Գևորգյանի մարզիչը եղել, երբ նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել։ Հիմա նա ասում է, որ մենք «սպիսատ եղած ենք»։ Բա ինչպե՞ս եմ նախանցած տարի երիտասարդական հավաքականի մարզիչ եղել և 4 մեդալ բերել Եվրոպայի առաջնությունից։ Ինձնից հետո նա նշանակել է Դերենիկ Ոսկանյանին, ով այդպես էլ մեդալ չի բերել։ Այսինքն ո՞նց հասկանամ ես դա։ Այն էլ ինձնից 12 տարի մեծ է նա, 74-ամյա մարզիչ է։ Ինչո՞ւ պետք է ինձ ազատեն, եթե ես թիմային հաշվարկով 3-րդ տեղն եմ զբաղեցրել Եվրոպայում։ Որ ասում է ֆեդերացիան արդյունավետ է աշխատել, ռեկորդներ է սահմանել, դա իմ բերած մեդալներով է արվել։ 2 շրջափուլում 9 մեդալ եմ բերել։ Էլ ո՞ր ռեկորդս ասեմ, Վիկ Դարչինյանի մասի՞ն ասեմ, թե որ 5 միջազգային կարգի սպորտի վարպետ եմ պատրաստել, որ նման արդյունք չկա Հայաստանի հանրապետությունում։ Հիմա ինչ է կո՞ւչ գամ իրենց առաջ։ Նա չի ճանաչում ՀԱՕԿ-ին, իրեն տեսնում է արդեն օլիմպիական կոմիտեի նախագահ, դե պարապ է մնացել, հանրապետականում էլ չկա, ոչ մի տեղ չկա, հիմա մի տեղ ուզում է տեղավորվել։ Մարզիչներին անձնական վիրավորանքներ է տալիս, ինչպե՞ս կարելի է։ Մենք սպորտային խնդիր ենք բարձրացնում, նա էլ է բարձրացնում։ Կամ մեզ կլսեն, կամ կգնան իրենց կլսեն։ Ինչո՞ւ են վախեցել։ Ամեն մեկս մեր խոսքի պատասխանատուն ենք, խոսում ենք, խոսքի ազատությո՞ւն է, թե ոչ։ Բա սա խոսքի ազատությո՞ւն է, որ եկան խանգարեցին մեզ։ Իրենք անհանգիստ են։ Բայց մենք կսպասենք, կհայտարարվի ֆեդերացիայի նիստ, կորոշենք հետագա անելիքները»,- նշեց նա։

5620 | 0
Facebook