Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.

Միջազգային

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կարճ շփում են ունեցել

13:55, ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կարճ շփում են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ շփում են ունեցել ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:

«Փաստաթղթերի ստորագրման միջոցառման ավարտին Պուտինը մի քանի բառ է փոխանակել Փաշինյանի հետ, իսկ վերջինը գլխով է արել: Պուտինը ևս գլխով է արել, այդ պահին Փաշինյանը պատրաստվել է հեռանալ, սակայն կրկին վերադարձել է դեպի ՌԴ նախագահը, ով ևս մի քանի բառ է փոխանակել նրա հետ»,- գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկվում է Հայաստան Պուտինի հնարավոր այցը, որը, հավանաբար, կկայանա 2019թ-ին:

| | |
4813 | 0
Facebook
COMMENT.am