Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետերը մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից. «Ժամանակ»

09:50, ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ.
ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետերը մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից. «Ժամանակ»

«ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից: Իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները, նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առա­ջացնելու նպատակով: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին և հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետ­ներում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման անհրաժեշտու­թյունը:

Այս ուժերը փորձում են որքան հնարավոր է հետաձգել ընտրությունների անցկացումը, որպեսզի այդ ժամանակն օգտագործվի իշխանությանը հեղինակազրկելու համար: Իշ­խանությունն էլ պետք է ազատվի նման պաշտոնյաներից՝ հետագայում նման սաբոտաժը բացառելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6032 | 1
Facebook