Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Ալիևը թեյի սեղանի շուրջ առանձնազրույց են ունեցել

16:35, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
Պուտինն ու Ալիևը թեյի սեղանի շուրջ առանձնազրույց են ունեցել

Բաքվում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի տետ-ա-տետ հանդիպումը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել թեյի սեղանի շուրջ:

Ավելի վաղ Պուտինն ու Ալիևը ելույթ են ունեցել ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային IX համաժողովի լիագումար նիստի շրջանակներում: «Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկու պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքների հիման վրա: Մենք մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն»,- ասել էր Պուտինը:

10826 | 8
Facebook