Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը հայկական արմատներ ունի, սակայն, ինչպես և Ստալինը, ծնվել է Վրաստանում. Le Figaro

13:20, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
Լավրովը հայկական արմատներ ունի, սակայն, ինչպես և Ստալինը, ծնվել է Վրաստանում. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro պարբերականը հոդված է հրապարակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին՝ նրան անվանելով Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը Սերգեյ Լավրովից հետո:

«Իհարկե, առաջին պլանում է Սերգեյ Լավրովը՝ ռուսական դիվանագիտության դեմքը, ողջ աշխարհում հայտնի արդեն 15 տարի: Նա ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն հայկական արմատներ ունի: Շատերը կհամաձայնեն, որ նա կմնա իր երկրի մեծագույն արտաքին գործերի նախարարներից մեկը ԽՍՀՄ-ից հետո: Նրա կողքին տեսնում ենք 42-ամյա Մարիա Զախարովային՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին: Նա Պուտինի արտաքին քաղաքականության մեկ այլ դեմք է»,- գրում է պարբերականը:

Պարբերականը պատմում է նաև Զախարովայի և Լավրովի փոխհարաբերությունների մասին: Ինքը՝ Զախարովան, պարբերականի հետ զրույցում ասել է, որ Լավրովի հետ նույն կերպ են մտածում և նույն եզրահանգմանն են գալիս, սակայն նրանց միակ տարբերությունն այն է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ծխախոտ է ծխում, իսկ նա սիգար է նախընտրում:

8988 | 7
Facebook