Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կանցլերի դարաշրջանի ավարտը». Մերկելի դեմ է դուրս եկել նրա առանցքային դաշնակիցը

10:40, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
«Կանցլերի դարաշրջանի ավարտը». Մերկելի դեմ է դուրս եկել նրա առանցքային դաշնակիցը

«Կանցլերի դարաշրջանի ավարտը», «ըմբոստություն Մերկելի դեմ». այսպես են մեկնաբանում գերմանացի քաղաքական գործիչները Բունդեսթագում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հաղորդում է Deutsche Welle պարբերականը:

Անսպասելիորեն փոխվել է Անգելա Մերկելի՝ Քրիստոնեա-ժողովրդավարական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության առաջնորդը, ով Մերկելի առանցքային դաշնակիցն է: Դրա հետևանքները Մերկելի համար կարող են ճակատագրական լինել: Մերկելի և նրա մոտ շրջապատի համար տհաճ անակնկալ է դարձել այն, որ Բունդեսթագում կուսակցության ղեկավարի ընտրությունները ֆորմալ բնույթ չեն կրել. 1973թ-ից առաջին անգամ իրական ընտրություններ են անցկացվել երկու թեկնածուների մասնակցությամբ: «Իսկ այն, որ հաղթել է ոչ նա, ով պետք է հաղթեր, սարսափելի է»,- գրում է պարբերականը:

«Գոհ եմ քվեարկության արդյունքներից»,- պարբերականը մեջբերում է ընտրություններում հաղթած Ռալֆ Բրինքհաուսի խոսքը: Նա հավաքել է 125 ձայն, իսկ Ֆոլքեր Քաուդերը՝ 112: Քաուդերը կուսակցությունը ղեկավարում էր վերջին 13 տարիներին և կանցլերի մտերիմն էր, նրա փաստաբանը խորհրդարանում:

Գերմանական մեկ այլ պարբերական Բունդեսթագի վերջին իրադարձությունները «պալատական հեղաշրջում» է անվանել:

12107 | 0
Facebook