Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սկանդալ. աշխատանքից հեռացվել է մանկապարտեզի 10 մանկավարժ՝ դրամահավաքին չմասնակցելու համար. «Ժամանակ»

09:45, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
Սկանդալ. աշխատանքից հեռացվել է մանկապարտեզի 10 մանկավարժ՝ դրամահավաքին չմասնակցելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երևանի թիվ 92 մանկապարտեզը, որտեղ մի քանի տարի է՝ գործում է ներառական խնամքի կարիք ունեցող երեխաների համար նախատեսված մասնաշենքը հատուկ մանկավարժներով, հայտնվել է հերթական սկանդալի կիզակետում։

Ներառական հատվածի մոտ 10 հատուկ մանկավարժ աշխատանքից հեռացվել է տնօրեն Կարինե Հարությունյանի ու իրենից ավելի բարձրերի համար կազմակերպված դրամահավաքներին չմասնակցելու, մանկապարտեզի ներսում տեղի ունեցող արատավոր երևույթները բացահայտելու համար։

Աշխատակիցները մեզ տրամադրել են մի ձայնագրություն, համաձայն որի՝ մանկապարտեզի տնօրենն իրենց հետ խոսակցության ժամանակ խոստովանել է, որ իր համար դրամահավաքներ են եղել, ու որ այդ մանկավարժները աշխատանքից հեռացվել են գումարներ չտալու ու ոստիկանությունում բողոքներ գրելու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում:

9324 | 2
Facebook