Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արագածոտնի մարզի 3 գյուղերի բնակիչներ կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը (տեսանյութ)

14:10, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Արագածոտնի մարզի 3 գյուղերի բնակիչներ կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը (տեսանյութ)

Արագածոտն մարզի բնակիչները կանգնեցրել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց գյուղ մուտքն ապահովող կամուրջներ, քանի որ ըստ նրանց՝ չեն կարողանում գյուղ մտնել և ավելի քան 10 կմ-ով ճանապարհը երկարում է:

Գլխավոր ինժեների խոսքերով՝ ծրագրով անցում նախատեսված չի եղել, ըստ նորմի՝ անհրաժեշտ է ամեն 5 կմ մեկ անցումներ սարքել:

«Երկուշաբթի օրը, եթե պատասխան չեղավ, ընդհանրապես փակելու ենք ճանապարհն ամբողջ գյուղով»,- նշում են գյուղացիները:

Նշենք, որը երկուշաբթի ժամը 11:00-ին մարզպետարանում նախատեսվում է հանդիպում գյուղապետի և մի քանի գյուղացիների հետ՝ քննարկելու բնակիչներին հուզող խնդիրը:

| | |
3803 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ. Քաղաքացի
ՀՀ. Քաղաքացի 18:20, 26.09.2018
Շատ հարգելի հայաստանի բնակիչներ: Եկեք ուշքի գանք և մեր գործողությունները համապատասխանեցնենք օրենքի պահանջի շրջանակներին: Մենք, դուք ճանապարհ փակեցինք իշխանափոխության և մի միայն իշխանափոխության համար: Հիմա եթե ամեն մի գյուղ սկսի ամեն ինչի համար ճանապարհ փակեի, կդառնանք ծիծաղի առարկա: Կա գրագետ լուծումներ: Գյուղում հաստատ գրագետ մարդիկ կգտնվեն: Ըստ ինստանցիայի փորձեք լուծում տալ. գյուղապետարան,մարզպետարան և այլն: