Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵԱՏՄ-ն երկու տարի հետո ԱՀԿ-ում կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ». Տիգրան Սարգսյան

12:55, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
«ԵԱՏՄ-ն երկու տարի հետո ԱՀԿ-ում կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ». Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու տարի հետո Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, ապա այդ առաջարկը ներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ ստացվի համաձայնությունը, կդիմենք ԱՀԿ-ին: Կարծում եմ՝ առավելագույնը երկու տարի»,- ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ 5 անդամ երկրներից 4-ը ԱՀԿ լիիրավ անդամ են:

«Եվ քանի որ թե՛ Ղրղզստանը, թե՛ Հայաստանը նախ եղել են ԱՀԿ-ի անդամներ, այնուհետև դարձել ԵԱՏՄ-ի մասնակիցներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում»,- հավելել է Տ. Սարգսյանը:

6535 | 1
Facebook