Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը լքել է դահլիճը, երբ ամբիոնին է մոտեցել Դոնալդ Թրամփը». Գագիկ Համբարյան

11:00, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
«Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը լքել է դահլիճը, երբ ամբիոնին է մոտեցել Դոնալդ Թրամփը». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի բռնապետն արհամարհե՞լ է Թրամփին.

«The Star»-ի տեղեկություններով, Նյու Յորքում ՄԱԿ-ի 73-րդ գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը լքել է դահլիճը, երբ ելույթի համար ամբիոնին է մոտեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը... Էրդողանն այսպիսի արհամարհական վարվելաձևով փորձում է ցույց տալ, որ դժգոհ է Թրամփի վարչակազմի կողմից Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականությունից...
     Սակայն քիչ առաջ էլ թուրքական NTV հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի գրասենյակում մի քանի րոպեով «ոտքի վրա» զրուցել են Թրամփը և Էրդողանը... Այլ մանրամասներ չի հաղորդվում...
     Ինչպես ասում են՝ «Եթե չես կարող կտրել քեզ ապտակող ձեռքը, ապա այն պետք է համբուրես...»:
     Թրամփին արհամարհող Էրդողանը մի քանի րոպեով ԱՄՆ նախագահի հետ զրույցն իր ընտանիքի կողմից վերահսկվող հեռուստաընկերության միջոցով փորձում է ներկայացնել որպես հանդիպում՝ մոռանալով, թե մի քանի ժամ առաջ ինչպես էր Թրամփին «իր տեղը ցույց տալիս»...
     ՆԱՏՕ-ի «անառակ որդին»` Թուրքիան, ով փորձում էր մաքսիմալ օգուտ ստանալ Արևմուտք-ՌԴ հակամարտությունից, օրինակ` Մոսկվայից գնել Ս-400 համակարգերը, երևակայելով, որ կարող է լիակատար անկախ և ԱՄՆ-ի շահերի դեմ արտաքին քաղաքականություն վարել մի քանի հայրական ապտակ ստացավ Վաշինգտոնից...
     Նախ, Թրամփի վարչակարգը հրաժարվեց Անկարային հանձնել Էրդողանի ոխերիմ թշնամի՝ հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, իսկ Իզմիրում տնային կալանքի տակ գտնվող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին Վաշինգտոնին չհանձնելու համար ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, որի արդյունքում թուրքական լիրան կտրուկ արժեզրկվեց... Վաշինգտոնը նաև արգելեց ԱՄՆ մուտք գործել Թուրքիայի արդարադատության ու ներքին գործերի նախարարին...
     Հետաքրքիր է` այսքանից հետո ո՞վ ո՞ւմ է արհամարհել և իր տեղը ցույց տվել...
     Թուրքիայի բռնապետն իր մանկամիտ և հիստերիկ պահվածքով ավելի ծիծաղելի վիճակում է իրեն դնում...»:

| | |
6120 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am