Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ընդդիմությունը բողոքում է Պուտինի՝ Բաքու այցի դեմ

15:30, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ադրբեջանի ընդդիմությունը բողոքում է Պուտինի՝ Բաքու այցի դեմ

Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի դեմ, հաղորդում է ընդդիմադիր contact.az լրատվականը:

Լրատվականի փոխանցմամբ՝ մի խումբ ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչներ կլոր սեղանի շուրջ քննարկում են անցկացրել, որի արդյունքներով հայտարարություն է ընդունվել: Հայտարարության մեջ նշվում է Ադրբեջանի անկախությանն և աշխարհին Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքների մասին:

«Ադրբեջանի իշխանությունը պետք է կարճ ժամկետներում հստակություն մտցնի՝ կապված ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի այլ բլոկերին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին հանրությունում նպատակաուղղված արտահոսքի հետ»,- ասվում է Ռուսաստանի հակառակորդների հայտարարության մեջ:

Կլոր սեղանի մասնակիցները նաև վստահություն են հայտնել, որ Կրեմլը ցանկանում է վերահսկողություն սահմանել հետխորհրդային երկրներում:

9364 | 1
Facebook