Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Որևէ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ». Արմեն Մարտիրոսյան

13:25, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
«Որևէ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մեր քաղաքացիները հստակ և աներկիմաստ պատասխանեցին Նիկոլ Փաշինյանի քաղաքական այն ուղերձին, որով կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատասխանը եղավ ոչ թե որևէ միտինգում բացականչություններով, այլ հստակ քվեարկությամբ: Որևէ քաղաքական գործիչ այլևս իրավունք չունի ասելու, որ ողջ ժողովուրդը չէ, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ: Ժառանգություն կուսակցությունը միշտ նշել է, որ արտահերթ ընտրությունը անհրաժեշտություն է, և որ այն պետք է անցկացնել օր առաջ: Անհրաժեշտությունը առաջին հերթին պետք է պետական շահի տեսանկյունից: Ուստի, բոլորս դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ...»:

| | |
10429 | 1