Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին և վարչապետին

10:20, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին և վարչապետին

Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Ժողովրդավարական ուղի կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ` շնորհավորում Է երևանցիներին` դրսևորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: Ինչպես նաև` շնորհակալություն է հայտնում ԺՈւԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին` ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսևորման համար, ԶԼՄ-ին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
     Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, և արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:

Բարի երթ մեզ բոլորիս»:

| | |
1368 | 0