Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ օգնության ֆոնդը հիմնովին վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը

02:10, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Հայ օգնության ֆոնդը հիմնովին վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որը Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգված առաջին դպրոցն է։

Բացման արարողությանը 155 աշակերտների, դպրոցի աշխատակազմի ու բազմաթիվ հյուրերի հետ ուրախանալու հնարավորություն է ունեցել նաև մի քանի միլիոն դոլար բյուջեով, բազմամյա, բազմաբաղադրիչ ծրագրի հովանահոր Մարդիգյան ընտանիքը։

2018-ի ամռանը հիմնովին վերանորոգվել է դպրոցի ներքին հարդարումը, փոխվել են պատուհանները, դռները, հատակը։ Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի շրջանակներում անցած տարիներին նորոգվել ու կահավորվել են դպրոցի ճաշարանն ու տեխնոլոգիայի դասասենյակը, սպորտային հրապարակը, սանհանգույցների ցանցը, ինչպես նաեւ նույն շենքում գտնվող Բերդի համար 3 մանկապարտեզը։

«Մենք որոշեցինք հենց 4-րդ դպրոցը հիմնանորոգել, քանի որ այն գտնվում է Բերդի հարավ-արեւմտյան ծայրամասում ու քաղաքի մյուս դպրոցների համեմատ ավելի վատ վիճակում էր։ Մենք ուզում ենք կրթական լավ պայմաններ ապահովել Բերդի տարածաշրջնաի բոլոր դպրոցներում՝ թե՛ գյուղական, թե՛ քաղաքային»,- բացման ժամանակ նշել է ՀՕՖ-ի Կրթական ու գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

Դպրոցի տնօրեն Անահիտ Աբգարյանն իր խոսքում նաև տեղեկացրել է, որ հիմնադրումից ի վեր՝ արդեն 25 տարի, այն չի վերանորոգվել ու իսկապես նորոգման կարիք կար։

«Մեր սիրելի դպրոցը շատ անշուք տեսք ուներ, դա ազդում էր անգամ աշակերտների քանակի վրա, քանի որ երեխան ավելի հաճույքով է գնում բարեկարգ դպրոց։ Հիմա շատ բան կփոխվի մեր առօրյայում, հաստատ աշակերտների թիվն էլ կավելանա ու նրանք ավելի գեղեցիկ միջավայրում կսովորեն»,- ասել է Աբգարյանը։

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը (ԱՀՏՄ) մեկնարկել է 2013 թվականին։ Այն մեծ ուշադրություն է դարձնում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 16 համայնքներում կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը։ Ծրագրի աջակիցն ու հովանավորը «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամն է։

Հայ օգնության ֆոնդը հիմնովին վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը
Հայ օգնության ֆոնդը հիմնովին վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը
Հայ օգնության ֆոնդը հիմնովին վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը
Հայ օգնության ֆոնդը հիմնովին վերանորոգել է Բերդ քաղաքի համար 4 հիմնական դպրոցը
3662 | 0
Facebook