Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Հայտնի են «The Best FIFA Football Awards»-ի բոլոր մրցանակակիրները

00:00, երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Հայտնի են «The Best FIFA Football Awards»-ի բոլոր մրցանակակիրները

Լոնդոնում րոպեներ առաջ ավարտվեց ՖԻՖԱ-ի 2018 թվականի մրցանակաբաշխությունը՝ «The Best FIFA Football Awards»-ը։ Հայտնի են դարձել մրցանակակիրները՝ ըստ անվանակարգերի։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Խորվաթիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ում լավագույնի մրցականը հանձնեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Տարվա լավագույն թիմի կազմը հրապարակեցին լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդինյոն և Միխայլ Բալաքը։ Այն ունի հետևյալ տեսքը։

Դարպասապահ՝ Դավիդ դե Խեա («Մանչեսթր Յունայթեդ»)

Պաշտպաններ՝ Դանի Ալվես (ՊՍԺ), Ռաֆաել Վարան («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»)

Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Ն՛Գոլո Կանտե («Չելսի»), Էդեն Ազար («Չելսի»)

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»)

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, ով մրցանակն ստացավ Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ձեռքից։

Տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց Բելգիայի ազգային հավաքականի, «Չելսի»-ի նախկին և «Ռեալ»-ի ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուայից, ում մրցանակը հանձնեց լեգենդար դարպասապահ Էդվին Վան Դեր Սարը։

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը բաժին հասավ Եգիպտոսի ազգային հավաքականի և «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը՝ Պրեմիեր լիգայի շրջանակներում «Էվերթոն»-ի դարպասը խփած գոլի համար։

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց Բրազիլիայի ազգային հավաքականի և «Օրլանդո Փրայդ»-ի ֆուտբոլիստուհի Մարտան։

Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Լիոն»-ի գլխավոր մարզիչ Ռեյնալդ Պեդրոսը։

Տարվա լավագույն երկրպագուներ ճանաչվեցին Պերուի հավաքականի երկրպագուները։

ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակին արժանացավ արյան քաղցկեղով տառապող մարդուն արյուն հանձնած Լենարդ Թայը, ով մրցանակն ստացավ իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինիի ձեռքից։

| | |
2713 | 0