Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին

15:40, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ռեֆորմիստների կուսակցությունը շնորհավորել է երևանցիներին

«Ռեֆորմիստների» կուսակցությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհավորել է երևանցիներին.

«Սիրելի՛ երևանցիներ,
     «Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է բոլոր երևանցիներին նորագույն պատմության մեջ քաղաքապետի` իրենց առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ: Անկախ այս ընտրապայքարի արդյունքներից` մենք ողջունում ենք մեր համաքաղաքացիներին, ովքեր կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը: Մենք երախտապարտ ենք այն հարյուրավոր երևանցիներին, ովքեր իրենց քվեն վստահեցին մեր կուսակցությանը: Մենք մնում ենք հավատարիմ մեր գաղափարներին և սկզբունքներին, վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակել պայքարը մեր երկրի հետագա զարգացման և ժողովրդի բարեկեցության համար»:

| | |
1781 | 0
Ideal համակարգ