Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին». Էդմոն Մարուքյան

14:35, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին». Էդմոն Մարուքյան

«Կրկին շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, վարչապետ Փաշինյանին, Երևանի նորընտիր ավագանուն, Հայկ Մարությանին ու նաև մեր ավագանիներին: Շնորհակալություն երևանցիաներին՝ մեր դաշինքին տված ձայների համար»,- «Ազատության» եթերում ասաց «Լույս» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Բացառիկ ընտրություններ էին, չկար փողի գործոն ու մարդիկ իրենք էին որոշում՝ ում օգտին քվեարկել... Վարչական ռեսուրսի կիրառման որոշակի մտահոգություններ եղել են, իշխանությունը նոր է ու այնքան էլ ուշադիր չենք այս բաներին, պետք է ուշադիր լինենք: Գործող իշխանությունը պետք է ավելի զգույշ լիներ»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր նույն դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել էր. «Ես, իհարկե, սպասում էի, որ վարչապետի ներգրավվածությունը ընտրություններին իր ազդեցությունն ունենալու է, բայց որ այն կլինի այս աստիճան, անկեղծ ասած` չէի պատկերացնում: Կարող ենք արձանագրել, որ ժողովուրդն իր վստահության քվեն տվեց պարոն Փաշինյանին»:

Տեղեկացնենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարվելու է Երևանի ավագանու մանդատից: Դաշինքից Երևանի ավագանիում ներկայացված կլինի երեք անձ՝ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանն ու Անի Խաչատրյանը:

| | |
13023 | 4
Ideal համակարգ