Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել

11:55, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Գ. Ծառուկյանը հայտարարություն է տարածել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
     Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:
     Աստված պահապան մեզ բոլորիս»:

48972 | 15
Facebook