Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Իմ քայլը»-ը դաշինքը լավ կանի համագործակցի մյուս ուժերի հետ». Տիրայր Մուրադյան

11:50, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
««Իմ քայլը»-ը դաշինքը լավ կանի համագործակցի մյուս ուժերի հետ». Տիրայր Մուրադյան

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում աշխատում է առնվազն 1200 քաղաքացի: Թաղապետերն ու քաղաքապետարանի վարչությունների պետերը միասին առնվազն 30 հոգի են: «Իմ քայլը»-ը դաշինքն առանցքային պաշտոններում նշանակումներ կատարելու համար լավ կանի համագործակցի մյուս քաղաքական ուժերի հետ՝ անկախ նրանից, թե այդ ուժերը ավագանու անդամ կուեննա, թե ոչ: Ե՛վ «Լույս» դաշինքում, և՛ «Ժառանգությունում» կան այնպիսի մարդիկ, որոնց ներուժը պետք է օգտագործել: Հաշվի առնելով հեղափոխությունից հետո կառավարության կազմի ձևավորումը, որոշ մարզպետների նշանակումները, «Իմ քայլը» դաշինքը ինչ-որ տեղ նաև պարտավոր է ոլորտային պաշտոններում նշանակել ոլորտին տիրապետող անձանց»:

3974 | 2
Facebook