Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ

21:30, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը ԿԸՀ-ում ներկայացրեց քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:

«Առավոտյան 08:00-ից մինչև 20:00-ն քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ: Դրանցից ութ դեպք վերաբերում է ընտրողներին կաշառք տալուն, կաշառք ստանալուն, ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի իրականացման խոչընդոտելուն, երկու դեպք ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտելուն, մեկ դեպք մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, ինը դեպք մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, երեքը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 19-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 23-ը՝ տարբեր բնույթի արարքների»:

| | |
1449 | 0
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am