Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ակնոցներդ կջարդեմ». «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձն սպառնացել է դիտորդին

15:15, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
«Ակնոցներդ կջարդեմ». «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձն սպառնացել է դիտորդին

Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»: Այս մասին տեղեկացնում է «Անկախ դիտորդ» դաշինքը:

«Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ և լուսանկարներ: Դիտորդները նաև նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից և շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին և զրուցում նրանց հետ:

Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդել է ընտրատեղամասում ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու և հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տևում և պահանջել է հեռանալ:

Էրեբունի վարչական շրջանի 10/8 ընտրատեղամասում երկու անձ, որոնք ներկայացել են որպես «Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիայի արագ արձագանքման խումբ», վաղ առավոտյան մուտք են գործել ընտրատեղամաս մի քանի րոպեով, զննել են տարածքը և դուրս եկել: Ավելի ուշ կրկին փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել: Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում, քանի որ նման անունով հավատագրմած որևէ խումբ չկա:

Նորք Մարաշ վարչական շրջանի 9/2 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայասատան» կուսակցության 3 անդամներ ուտելիք են հյուրասիրել հանձնաժողովի անդամերին: Ավելի ուշ անչափահաս երեխա է մուտք գործել ընտրատեղամաս և դարձյալ ուտելիք է բերել, նրան ընտրատեղամաս է ուղեկցել հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը:

Կենտրոն վարչական շրջանի 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ և հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից: Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել:

Արաբկիր վարչական շրջանի 4/29 ընտրատեղամասը գտնվում է շքամուտքի առաջին հարկում, իսկ հենց շքամուտքի պատին փակցված է եղել «Լույս» դաշինքի քարոզչական պաստառ: Կատարվածի մասին տեղեկացվել է հանձնաժողովի նախագահը, որից հետո պաստառը հեռացվել է, դեպքն՝ արձանագրվել»,- հայտնում է Անկախ դիտորդ դաշինքը:

| | |
11618 | 5
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Hasmik
Hasmik 15:43, 23.09.2018
Nuin lktiutyun@ katarvum e Erebunium 26 poxoci Vovai Arshaki vkaner@ takic ashxatum en Carukyani ogtin Toxmaxic hrahangvela vor takic ashxatel Carukyani ogtin Vstrechic nuin hrahangna tvac u aytpes