Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Հանձնաժողովի նախագահը կրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը». «Անկախ դիտորդ» դաշինք

12:25, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
«Հանձնաժողովի նախագահը կրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը». «Անկախ դիտորդ» դաշինք

«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետևյալ խախտումները.
     Մասնավորապես, դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինը դիտորդին նկատողություն է արել՝ ասելով, որ նա իրեն սխալ է պահում և թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ընտրություն կատարել: Ավելին, շարունակական պնդումների դեպքում սպառնացել է արձանագրություն կազմել դիտորդի դեմ:

Շենգավիթ համայնքի 136 մանկապարտեզում տեղակայված թիվ 8/29 ընտրատեղամասում պատուհանները կիսաբաց են եղել, իսկ քվեախցիկը տեղադրված է եղել հենց պատուհանի դիմաց: Երբ դիտորդը խնդրել է պատուհանները փակել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ դա մանրուք է, և սպառնացել, որ եթե շարունակի «ամեն մանր-մունր հարցով» դիմել, նրան կհեռացնեն ընտրատեղամասից: Դիտորդի շարունակական պնդումների արդյունքում այնուամենայնիվ պատուհանները փակվել են:

Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը կրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը, այնուհետև հանձնաժողովի նախագահը սկսել է պարբերաբար խոչընդոտել դիտորդի աշխատանքը: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում նշել է, որ դիտորդները չափազանց մոտ են կանգնում քվեախցիկին և դրանով խոչընդոտում են ընտրատեղամասի աշխատանքը, սակայն հանձնաժողովի անդամները չեն ստորագրել արձանագրությունը: Դիտորդներն իրենց հերթին արձանագրության վերաբերյալ գրել են իրենց դիրքորոշումը՝ հայտնելով, որ ինքը որևէ խախտում թույլ չի տվել:

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին և հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը:

| | |
1613 | 0