Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Այսօր դիմելու ենք Վարչական դատարան». Նաիրա Զոհրաբյան

10:30, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
«Այսօր դիմելու ենք Վարչական դատարան». Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց թիվ 4/35 ընտրական տեղամասում։ «Երեկ տեղի ունեցավ ԸՕ կոպտագույն խախտում: Հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից: Այսօր դիմելու ենք Վարչական դատարան՝ նրա գործողությունները վիճարկելու համար, հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առաջ լինեն պատասխանատու»: Խոսելով ԲՀԿ Աջափնյակի շտաբում երեկվա խուզարկության մասին՝ Զոհրաբյանն ասաց. «Չկա ու չի լինելու ընտրակաշառք: Սիրելի, հարգելի, ՀՀ հպարտ ոստիկանապետ, կամ ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, կամ խնդրելու, հորդորելու եմ Ձեզ՝ քրեական պատասխանտվության ենթարկել սուտ մատնության հոդվածով բոլոր անձանց, իսկ ես վստահ եմ՝ որ կեղծ ահազանգ չի եղել. պարզապես երկու խնդիր է դրված եղել, մեզ համար պարզ է՝ ինչ խնդիր են փորձել լուծել: Ես եղել եմ բազմաթիվ բաժանմունքներում, շարքային ոստիկաններն ասում էին՝ հասկանում ենք տիկին Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են՝ ահազանգ կա ու մենք պարտավոր ենք արձագանքել»,- նշեց թեկնածուն:

| | |
11046 | 3