Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

22:20, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

Հայտնի է դարձել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի անունը: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի որոշմամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Մարմաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հայկ Հարությունյանը: Հայկ Հարությունյանն ու ևս 7 թեկնածու դեռ սեպտեմբերի 11-ին էին մասնակցել Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին: Այդ օրը գրեթե 5 ժամ տևած մրցույթի ավարտից հետո 8 թեկնածուից 4-ն էին հավաքել բարձր միավորներ, գրում է Armtimes.com-ը: Սեպտեմբերի 12-ին դպրոցի կառավարման խորհուրդն առկա արդյունքները հաշվի առնելով՝ մրցույթի երկրորդ փուլ էր կայացրել: Արդյունքում 3-ական միավոր էին ստացել Լիանա Մարդոյանը և Հայկ Հարությունյանը, մեկ միավոր՝ Քրիստինե Վարդանյանը: Նրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընտրվել տնօրենի պաշտոնում: Առավելագույն ձայներ հավաքած 3 թեկնածուների անունները կառավարման խորհուրդ սեպտեմբերի 13-ին ուղարկել էր ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Վերջինս էլ որոշել և նրանցից թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Հայկ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ թիվ 40 հիմնական դպրոցում տնօրենի աթոռը թափուր էր մնացել հունիսի 11-ից, նախկին տնօրեն Արսեն Ալեքսանյանի կալանավորման պատճառով: Վերջինիս նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ Արսեն Ալեքսանյանն արդեն ազատ է արձակվել, քանի որ վերականգնել է պետությանը պատճառած ավելի քան 11 միլիոն դրամի վնասը:

| | |
6167 | 0