Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Հայաստանում բազմաթիվ դատավորներ պետք է հրաժարական տան և գնան իրենց տներով». Նիկոլ Փաշինյան

19:00, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
«Հայաստանում բազմաթիվ դատավորներ պետք է հրաժարական տան և գնան իրենց տներով». Նիկոլ Փաշինյան

«Դատական համակարգի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել` մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռներն, ըստ էության, հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ: Խնդիրն այն է, որ մեր այսօրվա դատական համակարգի բազմաթիվ դատավորներ այդ վճիռը կայացրել են: Հիմա մենք պետք է հասկանանք` ի՞նչ ենք անում և ինչպե՞ս ենք վարվում այդ դատավորների հետ: Եվ դա մենք չենք ասում, որ ասեն` ահա` ընդդիմությունը դառավ իշխանություն և դատավորներին բան է ասում: ՄԻԵԴ-ն սարձանագրել է, որ մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները եղել են ապօրինի և մարտի 1-ի գործով ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի: Ու հիմա էդ դատավորները Հայաստանում պիտի զբաղվե՞ն այդ գործով: Առնվազն, այս դատավճռից հետո, բարոյականությունն ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով: Էլ չեմ խոսում, որ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու հարց բացվի: Որովհետև, այո, դատական համակարգը, կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է` երկրում ունեցվածքներ են խլել, քաղբանտարկյալներ են եղել և ամբողջը տեղի է ունեցել այդ դատական համակարգի միջոցով և այդ համակարգը պետք է պատասխանտվություն կրի ժողովրդի առաջ: Եվ սա մենք չենք ասում, սա ասում է Մարդու իրավունքի եվրոպական դատարանը»,- այսօր արտաշատցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի կայացրած առաջին վճռին:

«Հայաստանում բազմաթիվ դատավորներ պետք է հրաժարական տան և գնան իրենց տներով». Նիկոլ Փաշինյան
| | |
9309 | 0
Ideal համակարգ