Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ռեստորաններում, տներում, քեֆերի ու խնջույքների ժամանակ խմում են երեխաների կենացը՝ ծխի մեջ կորած սենյակներում». Արման Հայրապետյան

17:35, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
«Ռեստորաններում, տներում, քեֆերի ու խնջույքների ժամանակ խմում են երեխաների կենացը՝ ծխի մեջ կորած սենյակներում». Արման Հայրապետյան

«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զորամասերում ծխարաններ (курилка) կան։ Մեր տրանսպորտի կանգառներն այդ ծխարաններից ոչ ծխողների քանակով, ոչ ծխի չափով չեն տարբերվում։ Ու ծխողներին չի հետաքրքրում և մտահոգում տարածքում երեխաների, հղի կանանց առկայությունը։
     Ռեստորաններում, տներում, քեֆերի ու խնջույքների ժամանակ խմում են երեխաների կենացը՝ ծխի մեջ կորած սենյակներում։ Երեխային սպառնում պատժել ծխելու դեպքում, բայց սենյակն ու տունը, որտեղ երեխան ա ապրում, ծխարանի են վերածում։ Երեխան տենց ավելի շատ ծուխ ա կուլ տալիս, քան եթե ընկերների հետ մի քանի հատ ծխախոտ «փստացներ»։
     Կարևորն երեխաների առողջության կենացը խմելն ա, կարևոր չի այդ պահին իր առողջությունը փչացնելը․․․»:

| | |
2588 | 0
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am