Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ քննարկումները շարունակվում են. «Հրապարակ»

09:40, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման վերաբերյալ քննարկումները շարունակվում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումից հետո շարունակում են քննարկել՝ դա եղել է ա՞յն ժամանակ, երբ, ինչպես ասուլիսում ասել է Ա․ Վանեցյանը, ինքը «Ժնևից մեկնում էր օդանավակայան»՝ հուլիսի 25-ին, թե՞ սրանով փորձում են անել ամեն ինչ, որ խնդրո առնչությամբ Ռուսաստանի անունը չշոշափվի։

Բանն այն է, որ հուլիսի 24-ի երեկոյան պարոն Վանեցյանն իր տիկնոջ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ Մոսկվայում ներկա է եղել «60 տարվա ընդմիջումից հետո Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ Մոսկվայի մեծ բեմում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացմանը»:

Թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև, հետ վերադառնալ, որ օդանավակայանի ճանապարհին զրուցի ՀՔԾ պետի հետ ու ձայնագրվի, փոքր-ինչ տարակուսելի է՝ զարմանում են համակարգում։ Հիշեցնենք, որ գաղտնի ձայնագրության մեջ խոսվում էր Ռ․ Քոչարյանին «փակել-չփակելու» հիմքերի մասին, ինչը նշանակում է, որ դա տեղի է ունեցել մինչեւ նրան ՀՔԾ-ում հարցաքննելը։ Իսկ նրան հարցաքննել են հուլիսի 26-ի առավոտյան»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3699 | 0
Ideal համակարգ