Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայտարարությամբ

19:55, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայտարարությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։

«Արտահայտում ենք մեր լրջագույն անհանգստությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչպես նաև՝ հարակից բնակավայրերի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ կրակոցների կապակցությամբ, որոնց հետևանքով նաև մարդկային զոհեր գրանցվեցին»,- ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ։

ՀԱՊԿ-ում համոզված են, որ «ռազմատենչ հռետորաբանությունը նոր լարվածություն է առաջացնում և ի չիք է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»։

«Նկատի ունենալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցչի տրամադրած տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին Մշտական խորհրդի նիստում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցներն ու էսկալացիան ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածքում՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով», - հայտարարության մեջ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

| | |
10832 | 7
Facebook
ՄԱՄՈՒԼ.am