Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի». Էդուարդ Աղաջանյան

15:40, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
«Հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի». Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
     «Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապնվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը, հաշվի առնելով, որ «այն ուշացած է»: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարոն Աշոտյանը կմտափոխվի և երեկոյան կհանդիպենք՝ նշելու ՀՀ անկախության 27-ամյակը»:

| | |
8551 | 4
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
edita
edita 16:29, 21.09.2018
Կարող է երեսները չի բռնում, եթե իհարկե երես ունեն մարդամեջ դուրս գալու;
ՀՀ. Քաղաքացի
ՀՀ. Քաղաքացի 21:39, 21.09.2018
դաշնակ ղեկավարներից մեկը մի քանի տարի առաջ ԱԺ ամբիոնից ասեց "աշոտյան քեզ, որ փողոցում մենակ տեսնեն ենքան կծեծեն" աշոտյանը գար հրապարակ վերջը ի՞նչ կլիներ: Այնպես, որ թող ձևեր չթափի: