Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել «կրակի հետ չխաղալ»

15:15, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել «կրակի հետ չխաղալ»

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները լարվածություն են ստեղծում ռուս-ամերիկյան հարաբերություններում և խախտում գլոբալ կայունությունը: ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է, որ «կրակի հետ խաղալը» վտանգավոր է:

«Խորհուրդ ենք տալիս պատժամիջոցային մեքենայի ամերիկյան օպերատորին գոնե մակերեսորեն ծանոթանալ մեր պատմության հետ: Լավ կլիներ նաև հիշել գլոբալ կայունության մասին և չլարել ռուս-ամերիկյան հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ռյաբկովը հիշեցրել է, որ ամերիկյան նոր հակառուսական պատժամիջոցները 60-րդն են 2011թ-ից:

Երեկ ԱՄՆ-ը սև ցուցակում էր ներառել 33 քաղաքացու և ընկերությունների, որոնք կապ են ունեցել Ռուսաստանի հետախուզության և պաշտպանության ոլորտների հետ:

8785 | 0
Facebook