Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանում Արևմտյան Նեղոսի տենդից 27 մարդ է մահացել

15:05, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Հունաստանում Արևմտյան Նեղոսի տենդից 27 մարդ է մահացել

Հունաստանում Արևմտյան Նեղոսի տենդից 27 մարդ է մահացել, վարակվել է 234 մարդ: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (KELEPNO):

183 վարակվածների շրջանում նյարդային համակարգի խախտման դեպքեր են գրանցվել: Մեկ ամսում զոհերի թիվն աճել է 2,5 անգամ:

Հունաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վարակը հայտնվել էր 2010թ-ին: 2010-2014թթ. Հունաստանում տենդից մոտ 80 մարդ է մահացել:

Բացի Հունաստանից, Արևմտյան Նեղոսի տենդը հայտնաբերվել է նաև եվրոպական 8 երկրներում: Այն կապված է ամռան սկզբին բարձր ջերմաստիճանով և տեղումներով:

9348 | 0
Facebook