Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

«Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ». Մայք Փոմփեոյի շնորհավորական ուղերձը

12:25, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
«Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ». Մայք Փոմփեոյի շնորհավորական ուղերձը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, հայոց պատմության նոր ու հետաքրքիր էջ է բացել: Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք փորձում եք ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը և կողմերին հետևողականորեն կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները: Մենք ակնկալում ենք առաջիկա տարվա ընթացքում ամրապնդել մեր կապերը»:

| | |
1982 | 0