Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս քանակի վճարովի եթերաժամ ոչ մի քաղաքական ուժ չի գնել». Տիգրան Հակոբյան

13:30, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
«Այս քանակի վճարովի եթերաժամ ոչ մի քաղաքական ուժ չի գնել». Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փողը ուժ է...
     ՀՌՀ մշտադիտարկման (10-17 սեպտեմբեր) արդյունքներով հեռուստատեսության և ռադիոյի վճարովի եթերաժամանակի առաջատար գնորդը ԲՀԿ-ն է՝ 743 րոպե: Սա ռեկորդ է. ոչ մի նախընտրական քարոզարշավի ժամանակ (լինի խորհրդարանական, թե ավագանու ընտրություններ) մեկ շաբաթվա ընթացքում այս քանակի վճարովի եթերաժամ ոչ մի քաղաքական ուժ չի գնել: Համեմատության համար՝ 2-3 տեղը կիսում են «Ժառանգությունն» ու «Իմ քայլը»` 150-ական րոպե, 4-րդը` «Օրինաց երկիրն» է` 98 րոպե, 5-ը` ՀՅԴ-ն` 76 րոպե»:

23354 | 3
Facebook