Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«Երկար եմ սպասել այս հաղթանակին». Մալխաս Ամոյան

22:20, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Երկար եմ սպասել այս հաղթանակին». Մալխաս Ամոյան

Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը, եզրափակչում 10։0 հաշվով հաղթելով Ուզբեկստանը ներկայացնող Մախմուդ Մախշիլոևին, հռչակվեց աշխարհի չեմպիոն: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Մալխասը կիսվեց իր տպավորություններով։

«Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, բոլորը գալիս են հաղթելու համար։ Ճիշտն ասած՝ երկար եմ սպասել այս հաղթանակին։ Ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով չէի կարողանում հաղթել, բայց, փառք Աստծո, այս անգամ ստացվեց։ Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին»։

Խոսելով ստուգատեսին իր մասնակցությունից՝ Մալխասը նշեց. «Մասնակցությունս ավելի ճիշտ կլինի մարզիչներս գնահատեն, սա միայն իմ հաղթանակը չէ, նաև նրանց, ովքեր ինձ օգնել են այդ հաղթանակին հասնելու ճանապարհին։ Շնորհակալություն եմ հայտնում անձնական մարզչիս՝ Համլետ Հովհաննիսյանին, հավաքականի մարզիչներին՝ Արմեն Բաբալարյանին և Մովսես Կարապետյանին, ինչպես նաև Ազատ Ամոյանին, Արսեն Մաքվեցյանին։ Նաև շնորհակալություն եմ հայտնում ավագ ընկերներիս Արսեն Ջուլֆալակյանին, Մաքսիմ Մանուկյանին, Արթուր Ալեքսանյանին և առանձնապես շնորհակալ եմ հորեղբորս՝ Ռոմանին՝ ամեն հարցում կողքիս լինելու համար»:

Մալխաս Ամոյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

| | |
3987 | 0
Ideal համակարգ