Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսրայելը չկարողացավ զրկել մեզ զենքից, որով մենք նրան կոչնչացնենք». «Հեզբոլլահ»

17:30, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Իսրայելը չկարողացավ զրկել մեզ զենքից, որով մենք նրան կոչնչացնենք». «Հեզբոլլահ»

Իսրայելը չկարողացավ զրկել մեզ զենքից, որով մենք նրան կոչնչացնենք: Այս մասին հայտարարել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան, հաղորդում է Al-Manar-ը:

Նրա խոսքով՝ լիբանանյան և իսրայելական ուժերի հավասարակշռությունը փոխվել է: Նասրալլան հայտնել է նաև, որ հակամարտությունն այլևս «իրեն սպառել է», քանի որ «իսրայելցիները չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ է իրենց սպասվում»:

«Ոչ ոք մեզ չի կարող վռնդել Սիրիայից: Մենք կմնանք այնտեղ, քանի դեռ հետագա ցուցումներ չենք ստացել»,- հավելել է նա:

9812 | 1
Facebook