Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Քաղաքապետի թեկնածուներից ովքե՞ր և ինչո՞ւ չեն մասնակցել «Առաջին ալիքի» կազմակերպած բանավեճին

16:50, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Քաղաքապետի թեկնածուներից ովքե՞ր և ինչո՞ւ չեն մասնակցել «Առաջին ալիքի» կազմակերպած բանավեճին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Առաջին ալիքի» «Խաղի Կանոններ» դեբատային հեռուստածրագիրը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով հրավիրել է քաղաքապետի 12 թեկնածուներին, որոնցից դեբատին համաձայնել են մասնակցել տասը: Նրանք էին՝ Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցություն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կուսակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ) Արտակ Զեյնալյան («Լույս» դաշինք) Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գևորգ Հովսեփյան («Հայք» («Հայկազունիներ») կուսակցություն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կուսակցություն), Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք) Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր»), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք): «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով: Այդ ժամանակ իր համաձայնությունը չէր տվել միայն Նաիրա Զոհրաբյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել էր բանավեճի թեմային ու այս համատեքստում դիմելով «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին, հայտարարել. «Հեշտացնում եմ խնդիրը. պատրաստ եմ ընդունել բանավեճի Ձե՛ր օրակարգը, բանավիճել բոլոր ոլորտների վերաբերյալ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային... բայց միայն ու բացառապես Ձեզ հետ ու ուղիղ եթերում՝ որ TV-ով կուզեք: Ես որևէ բանավեճից չեն հրաժավում, հրաժարվում եմ տեսաձայնագրվող բանավեճերից: Ինչպե՞ս եք պատկերացնում բանավեճ՝ 12 թեկնածուների մասնակցությամբ... Իմ բանավեճը միայն Ձե՛զ հետ է և իմ առաջարկն ուժի մեջ է»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը քիչ առաջ անդրադառնալով «Առաջին ալիքի» «Խաղի Կանոններ» դեբատային հեռուստածրագրի նկարահանմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր Հանրային հեռուստաընկերությունում ավարտվեց քաղաքապետի թեկնածուների բանավեճը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 21-ի երեկոյան։ Անձամբ շատ ուրախ եմ, որ կայանում է քաղաքական բանավեճի մշակույթը։ Պետք է նաև հստակ արձանագրել, որ քաղաքական բանավեճի հրավիրելը մի բան է, իսկ դրան մասնակցելը՝ ուրիշ։ Միգուցե ոմանք անցել են «դու սուս» ռեժիմի»։

Վահան Կոստանյանի գրառման մեկնաբանություններից պարզ դարձավ, որ բանավեճին չեն մասնակցել Նաիրա Զոհրաբյանը և Զարուհի Փոստանջյանը:

MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակից հայտնեցին, որ Փոստանջյանի չմասնակցելու պատճառն ուղիղ եթերի հնարավորության բացակայությունն է եղել: Ավելի ուշ կփորձենք զրուցել նաև Երևանի քաղաքապետի թեկնածուի հետ:

| | |
10957 | 0