Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը նշել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ սխալը

12:20, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Թրամփը նշել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ սխալը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելք Ջորջ Բուշի ղեկավարությամբ ամերիկյան զորքեր մտցնելն ԱՄՆ պատմության մեջ վատագույն սխալն էր, որը կարող էին թույլ տալ Միացյալ Նահանգների իշխանությունները: Այս մասին նա ասել է Hill.TV-ի հետ զրույցում:

Ընդ որում, նա հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ևս սխալվել է, երբ որոշում է ընդունել դուրս բերել զորքերը Մերձավոր Արևելքից: Սակայն Թրամփն ընդգծել է, որ «այնտեղ հայտնվելը» ամենամեծ սխալն էր:

ԱՄՆ նախագահը բացատրել է իր կարծիքը նրանով, որ տվյալ որոշումն ԱՄՆ-ին արժեցել է 7 տրիլիոն դոլար և միլիոնավոր կյանքեր:

12118 | 0
Facebook