Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ասադը հեռագիր է հղել Պուտինին

10:45, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ասադը հեռագիր է հղել Պուտինին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հեռագիր է հղել, որում ցավակցություն է հայտնել՝ կապված Սիրիայում ռուսական ռազմական Իլ-20-ի խոցման հետևանքով ռուս զինծառայողների մահվան հետ: Համապատասխան նամակը տարածել է սիրիական պետական SANA գործակալությունը:

«Ցանկանում եմ իմ և Սիրիայի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել՝ կապված Իլ-20-ի ողբերգության հետ, որը հանգեցրեց Սիրիայում ահաբեկչության դեմ մարտնչող ռուս հերոսների մահվան: Ցավալի միջադեպ է»,- ասվում է հեռագրում:

Ասադը նաև նշել է, որ միջադեպի համար պատասխանտու է Իսրայելը:

Սիրիայի նախագահը հեռագիր է հղել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ միջադեպից հետո Ասադը չի զանգել Պուտինին:

Ավելի վաղ Պուտինը խոսել էր ռուսական ինքնաթիռի խոցման մասին:

6161 | 0
Facebook