Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Վարչապետի կինը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ»

09:40, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Վարչապետի կինը մեկնել է Սանկտ Պետերբուրգ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաև ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։

Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման», ինչն առնչվում է Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնությանը։ Հայաստանից Մատվիենկոյի հրավերով Պիտեր է մեկնել նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա էլ ռուսական կողմի առաջարկով ամսի 20-ին հանդես կգա բացման խոսքով»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5719 | 6
Facebook