Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. ի՞նչ կարծիք ունեք «սելֆիի ժամ» միջոցառման վերաբերյալ

00:15, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Հարցում. ի՞նչ կարծիք ունեք «սելֆիի ժամ» միջոցառման վերաբերյալ

Երեկ Հանրապետության հրապարակում ասուլիսի ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, հայտարարությամբ հանդես գալով, ասաց, որ ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների «Դու անկախ ես» կարգախոսը թելադրում է յուրաքանչյուրին, որ իրեն անկախ զգա: Մշակույթի նախարարը նաև տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրեց Հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։ «Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆիի ժամ»։

«Սելֆիի ժամը» քննարկումների թեմա է դարձել համացանցում. մի մասը նշում է՝ «կարելի է՞ արդյոք էդ տոնը փչացնել նման անորակություններով», մյուս մասն էլ հակադարձում՝ «արժանավոր, սրտին մոտ մարդու հետ լուսանկար ունենալը հիշվող է»: Իսկ դուք ինչ կարծիքի եք: Կարելի է քվեարկել միայն մեկ անգամ:
     Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները:

8922 | 4
Facebook