Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ»-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, որում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և այլ թեմաների շուրջ: - Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն: Ի՞նչ է դա նշանակում: - Դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն: - Ի՞նչ հավակնություններ կան: Դուք ցանկանում եք երկրի նախկին ղեկավարից դառնալ գործո՞ղ ղեկավար: - Առաջին հերթին, ես քաղաքականությունից երբեք չեմ հեռացել: Ինչպես ընդունված է ասել՝ նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: 10 տարի ես պասիվ էի: Այժմ ես առավել ակտիվ կսկսեմ արտահայտվել: - Արդեն արտահայտվո՞ւմ եք: - Այո: Ես կմիանամ քաղաքական գործընթացներին: Ի՞նչ ձևաչափով: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել անձնավորված կամ ոչ անձնավորված: - Հայաստանում վերջին շրջանում իրավիճակն արագ է փոխվում: Քչերը հստակ պատկերացում ունեն, թե երբ տեղի կունենա խորհրդարանական ընտրությունները: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք կկայանան մինչև տարեվերջ, կարող է նաև՝ մյուս տարի: Դա նշանակում է, որ ձևաչափը պետք է հստակեցվի, արդյո՞ք Դուք աջակցում եք Հանրապետական կուսակցությանը կամ ունեք ձերը: - Կարող եմ ասել, որ դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում նաև հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում: - Իսկ ի՞նչ է տեղի ունենում: - Չեմ կարծում, թե Հայաստանում ինչ-որ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում: - Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մայիսին: - Դա իշխանափոխություն էր: Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց բողոքական տրամադրություններն ու ժամանակին այն գլխավորեց, ինչի հետևանքով իշխանափոխություն տեղի ունեցավ: Դա տպավորիչ էր: - Մի՞թե մարդիկ այդքան հոգնել էին նախկին իշխանություններից: - Կարծում եմ՝ հոգնել էին նախկին իշխանություններից: Սակայն, գիտեք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմի միջոցով. ժամանակակից պատմության դեմ նման դեպքերը շատ են: Նման դեպքերում հեշտ է իշխանության գալ և դժվար՝ հեռանալ: - 4 ամիսը բավակա՞ն է, որպեսզի գնահատեք նոր իշխանությանը: - Բավական էր: - Ի՞նչ հասկացաք այդ 4 ամիսների ընթացքում: - Հասկացա, որ այն քաոսային է, տնտեսական վիճակը չի հաղթահարում, հստակ ծրագիր չունի: Դա ինձ հիշեցնում է լատինոամերիկյան պոպուլիզմը՝ Ուգո Չավեսի ոճով: Կարող է ողբերգություն տեղի ունենալ, եթե այդ արևն անկանխատեսել է, անհասկանալի, հիստերիկ և հեռանկարներ չի տեսնում: - Եվ այդ արևը Նիկոլ Փաշինյա՞նն է: - Չեմ կարող նրան արևի հետ համեմատել: Նիկոլ Փաշինյանը կարող է երկնաքար լինել, երկնաքար, որը շատ արագ կվառվի: - Հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ ներկայի իշխանությունները երկիրը փորձում են շուռ տալ 180 աստիճանով: Նկատի ունեիք աշխարհքաղաքականությո՞ւնը թե այլ բան: - Առաջին հերթին աշխարհքաղաքականությունը: - Իսկ ե՞րբ են մտադիր շուռ տալ: Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի ժամանակ վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիանալի են, որ Ռուսաստանը հայաստանի ռազմավարական գործընկերն է: - Նա փորձում է տպավորություն թողնել, որը թողել էր իր ողջ գործունեության ընթացքում: - Նիկոլ Փաշինյանը Ձեզ և Սերժ Սարգսյանին քաղաքական դիակներ անվանեց: Ի՞նչը Ձեզ ստիպեց մտածել, որ կարող եք վերադառնալ քաղաքականություն և հաջողել: - Ինչո՞ւ է պարոն Փաշինյանն այդքան անհանգստանում: Նրա բոլոր ցույցերը նվիրված են իմ թեմային: Ինչո՞ւ է այդքան անհանգստացած, թե քաղաքական ինչ գործոն է Քոչարյանը: |