Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել». Ոսկան Սարգսյան

12:20, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
«Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2 օրից Հայաստանի անկախության տոնն է նշվելու, բյուջեից գրեթե 85 միլիոն դրամ է ծախսվելու, Հայաստանի անկախության դեմ այդքան գործ արած Հայաստանի 3 նախագահներին էլ հրավիրել են հանդիսությանը: Հայաստանն անկախ է այնքանով, որ դրոշ, գերբ, հիմն և այլ ատրիբուտներ ունի: Տնտեսության մեծ մասը` կապը, ենթակառուցվածքները, բանկերը, երկաթուղին, ատոմակայանը, հանքերը օտարի, հիմնականում՝ ռուսների ձեռքին են: Ռուս սահմանապահներն են հսկում Իրանի, Թուրքիայի հետ մեր սահմանները, «Զվարթնոց» օդանավակայանը: Ինչ անկախություն, եթե Հայաստանն ի վիճակի չէ անգամ երկրում խմելու ջրի մատակարարում, Երևանում աղբահանություն կատարել, այդ գործն օտար ընկերություններն են անում: Ինչպես «Թափառաշրջիկը» ֆիլմում Ռաջ Կապուրն էր երգում` «կոշիկները ճապոնական, գլխարկը` ռուսական, հոգին` հնդկական»: Մեզ հայկական ոգին է մնացել: Այդ 85 միլիոն դրամով երգել, պարելու փոխարեն կարելի էր սահմանամերձ Սարիգյուղի դպրոցը նորոգել, որ երեխաները կիսաքանդ հատակով դասարաններում դասեր չանեն»:

| | |
7354 | 7
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ.Քաղաքացի
ՀՀ.Քաղաքացի 13:18, 19.09.2018
Պ-ն Ոսկան այդ մասին նախորդ ժամանակներում էլ է խոսվել: ԵՎ այո և ոչ: Համոզված եմ և պետք է հոգանք Ձեր առաջադրած խնդիրները և պետք է լիաթոք ուրախանանք, նշենք մեր ժողովրդի բոլոր տոները:
Հազիվ մեր ազգի դեմքին ժպիտ է եկել: