Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այսօր կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը

14:05, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այսօր կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այսօր՝ սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը, որը ձևավորվել է Հայաստանի պատմության, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանների, Մատենադարանի, ինչպես նաև Սփյուռքում գործող հայկական մի շարք թանգարանների հավաքածուներից:
     «Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական ու մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Հավաքածուն ներառում է 140 թանգարանային առարկա, մեծ մասը Հայաստանից տարված ցուցանմուշներն են: Ցուցադրության համադրողն է դոկտոր Հելեն Էվանսը»,-ամերիկյան ցուցահանդեսի առաջիկա մեկնարկին նվիրված ասուլիսում տեղեկացրել էր Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
     Հայաստանի պատմության թանգարանը Մետրոպոլիտենում կներկայացնի 34 ցուցանմուշ, այդ թվում՝ քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կրոնական, կենցաղային առարկաներ և այլն: Տնօրեն Գրիգոր Գրիգորյանի բնորոշմամբ՝ ցուցադրության ամբողջ ընթացքում կարմիր թելով անցնում է քրիստոնեությունը: Հայաստանը ներկայանում է իր քրիստոնեական շրջանով:
     Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի տրամադրած 28 ձեռագրերի հիմնական մասը, ինչպես տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն է ասել, ավետարաններ են, աստվածաշունչ գրքեր, նաև պատմական անձանց ներկայացնող ձեռագիր նմուշներ: Մատենադարանը ներկայանում է նաև հարուստ մանրանկարներով: «Ներկայացված են հայ գրչության բոլոր խոշոր կենտրոնները»,- վստահեցրել է Մատենադարանի տնօրենը:
     «Մետրոպոլիտեն» թանգարանում «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը կգործի 2018 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2019-ի հունվարի 13-ը:

| | |
1417 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am