Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

15:00, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Ռուսական ինքնաթիռի խոցման պատճառով Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ է կանչվել Իսրայելի դեսպանը՝ կապված Միջերկրական ծովի ափին Սիրիայի կողմից ռուսական ռազմական Իլ-20 ինքնաթիռի խոցման հետ, որի հետևանքով 15 ռուս զինծառայող է զոհվել:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ միջադեպի համար մեղավոր է իսրայելական կողմը:

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ինքնաթիռը խոցվել է С-200 հրթիռի կողմից, որը պատկանում է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերին: Այդպիսով, ըստ Կոնաշենկովի, իսրայելական F-16 կործանիչները ռուսական ինքնաթիռի միջոցով խուսափել են Սիրիայի հարվածից:

5486 | 0
Facebook