Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Ովքեր ասում են՝ «Սասնա Ծռեր»-ը կկրակեն Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, վարկաբեկում են Փաշինյանին». Արեգ Կյուրեղյան

15:15, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Ովքեր ասում են՝ «Սասնա Ծռեր»-ը կկրակեն Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, վարկաբեկում են Փաշինյանին». Արեգ Կյուրեղյան

«Կան ուժեր, որոնք սպասարկում էին նախկին իշխանություններին, բայց հիմա մորթին փոխել, մտնում են ՔՊ, իսկ մեզ մոտ գալիս են գաղափարական մարդիկ, ովքեր չունեն իշխանության ակնկալիք, ուզում են արժանապատիվ ապրել»,- այսօրվա մամուլի ասուլիսում խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակից, կարծիք հայտնեցին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամները:

«ՀՀ քաղաքացիները և իշխանությունները գտնվում են խնդիրների առաջ: Եվ այս իրավիճակում, երբ խնդիրները կուտակվում են, եթե չունենանք համակարգային փոփոխություններ, եթե չլինեն անցումային փոփոխությունների գնալու վճռականություն, դոփելու ենք նույն տեղում, մինչդեռ ժամանակ չկա հապաղելու»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Կուսակցության նախձեռնող խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի խոսքով էլ՝ «Քանի որ վերջին ժամանակահատվածում անընդհատ վերլուծություններ են ներկայացվում այն մասին, որ մի օր «Սասնա Ծռերը» կկրակեն նաև Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ասեմ՝ նրանք, ովքեր ասում են՝ կկրակեն Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, վարկաբեկում են Փաշինյանին: «Սասնա ծռերը» կրակել են ազգադավ, սրիկա կառավարության ուղղությամբ: Նման կանխատեսումները բացառվում են»,- ընդգծեց Կյուրեղյանը:

| | |
4567 | 0