Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները

16:45, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները

Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները, հաղորդում է РИА Новости-ն:
     Ըստ տեղեկության՝ երկու պետությունների բանակցությունների առանցքային թեման կլինի սիրիական Իդլիբ քաղաքի իրավիճակը:

Մեկօրյա այցի շրջանակներում Էրդողանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ:

Կողմերը կքննարկեն քաղաքականության, տնտեսության և էներգետիկայի հարցերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

5837 | 0
Facebook