Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հարցով միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում». Էրդողան

15:25, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
«ԼՂ հարցով միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Բաքվից Անկարա մեկնելու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ընտրել է հակամարտության ձգձգման ռազմավարությունը:

«Դա դաժան իրականություն է: Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում: Այդ իսկ պատճառով ԼՂ հակամարտությունը ձգձգվում է 1992թ-ից, այսինքն արդեն 26 տարի»,- Anadolu-ն մեջբերում է Էրդողանի խոսքը:

Ավելի վաղ Էրդողանը խոսել էր «օկուպացված տարածքների վերադարձի» անհրաժեշտություն մասին:

6661 | 0
Facebook