Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միացյալ Նահանգներն ու Իրանն Իրաքում գաղտնի բանակցություններ են վարել

15:15, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Միացյալ Նահանգներն ու Իրանն Իրաքում գաղտնի բանակցություններ են վարել

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գլոբալ կոալիցայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳերքն ու Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի գեներալ Քասեմ Սուլեյմանին սեպտեմբերի 11-ին Իրաքում գաղտնի բանակցություններ են վարել, գրում է Gulfnews-ը՝ հղում անելով քուվեյթական Aljarida պարբերականին:

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրաքում նոր կառավարության ստեղծումն ու այլ հարցեր:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ՄքԳերքը Սուլեյմանիին առաջարկել է լուծել երկու երկրների միջև տարաձայնություններն ու միասին աշխատել Իրաքի նոր կառավարության ստեղծման ուղղությամբ:

Պարբերականը նաև հայտնել է, որ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Իր հերթին, Սուլեյմանին ամերիկյան կողմին ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ Իրաքի Բասրա քաղաքում իրանական հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել ԱՄՆ-ի կողմից: Բացի այդ, Սուլեյմանին ասել է ՄքԳերքին, որ «Իրանը պատրաստ է չմիջամտել Իրաքում ամերիկյան շահերին, եթե ԱՄՆ-ը չմիջամտի Իրաքում իրանական շահերին»:

7321 | 0
Facebook