Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի ռուսական ռազմաբազայում ուսումնական տագնապով ստուգումներ են հայտարարվել

12:10, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Հայաստանի ռուսական ռազմաբազայում ուսումնական տագնապով ստուգումներ են հայտարարվել

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայում ուսումնական տագնապի ազդանշանով ստուգումներ են հայտարարվել: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը:

«ՀՌՕ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում ռուսական ռազմաբազայում ուսումնական տագնապի ազդանշանով մարտունակության ստուգումներ են սկսվել»,- ասել է նա:

Մամուլի ծառայության տեղեկությունների համաձայն՝ ստուգումներին ներգրավված են ռուսական ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումներն ու զորամասերը: Աստաֆևի խոսքով՝ ռազմաբազայի հրամանատարությունը գործնականում պետք է մշակի զորքերի ղեկավարման կազմակերպման խնդիրները:

5605 | 0
Facebook