Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի իշխանությունները հետաձգել են մարիխուանայի արտահանման հարցը

11:15, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Վրաստանի իշխանությունները հետաձգել են մարիխուանայի արտահանման հարցը

Վրաստանի խորհրդարանը որոշել է ավելի ուշ քննարկել արտահանման նպատակով մարիխուանայի արտադրության նախաձեռնության հարցը: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի օրենսդրական մարմնի խոսնակ Իրակլի Կոբահիձեին:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն անցած շաբաթ հայտարարել էր, որ կառավարությունը կքննարկի բժշկական նպատակներով մարիխուանայի աճեցման, արտահանման օրինականացման հնարավորությունը:

«Բնակչության համար այդ թեման կարևոր է: Անհրաժեշտ է տեղեկացնել բնակչությանը, դրա համար ժամանակ է պետք: ՆԳՆ-ի խնդրանքով մենք կսկսենք հարցի քննարկումը, որը վերաբերում է երկրում մարիխուանայի օգտագործմանը»,- ասել է Կոբահիձեն:

Բացի այդ, նա հայտնել է, որ երկրի իշխանություններն այդ թեմայով խորհրդակցություններ կսկսեն վրացական եկեղեցու հետ, որը խիստ դեմ է այդ նախաձեռնությանը:

5666 | 0
Facebook